суббота, 7 декабря 2013 г.

Առաջին ձյունը

Այսօր դեկտեմբերի յոթն է և այսօր եկավ առաջին ձյունը:  Առավոտյան ժամը 10 : 40 ես արթնացա և իմ եղբայրը ինձ ասաց.
- Էլեն, տես ձյուն ա գալիս:
Ես նրան չհավատացի, բայց նա իմ ձեռքից քաշեց և տարավ պատուհանի մոտ, ես տեսա, որ երկնքից սպիտակ փաթիլներ են են թափում: Ես արագ վազեցի և զարթնացրի իմ քույրիկին և տարա պատուհանի մոտ, նա էլ իմ նման ուրախացավ: Սակայն հիմա ձյուն չի գալիս և այն ձյունը, որ եկել էր չէր էլ մնացել, որովհետև հալել էր: Ես ավելի ուրախ կլինեի, եթե ավելի շատ ձյուն գար և չհալեր: Երբ ձյուն էր գալիս ես այնքան ուրախացա, որ եկա նստեցի համակարգչի դիմաց և սկսեցի կիսվել իմ զգացողությունների հետ բլոգիս: Հիմա ես գրում եմ այս նյութը, կարծում եմ, որ բոլորն էլ շա՜տ են ձյուն սիրում:


воскресенье, 1 декабря 2013 г.

Ուռաաաա, ձմեռ )))

Ահա դու եկար կրկին իմ սիրելի ձմեռ, արդեն տասերորդ անգամ: Շատ եմ սիրում և քեզ, և ձյունը, և ամեն ինչ, ինչը կատարվում է ձմռանը: Երբ դուրսը ամբողջովին սպիտակ է կարծես թե լինես մի ճերմակ թագավորությունում: Շատ հաճելի է առավոտյան մառախուղը, երբ դուրս ես գալիս և ոչ մի բան չես տեսնում միայն սպիտակություն, ճերմակություն: Ձմեռը իմ կյանքում մի մեծ հետք է թողնում: Ձմռանը սիրում եմ նստել պատշգամբում, ծածկված տաք վերմակով և խմել տաք-տաք թեյը կամ կակաոն: Բոլորին թվում է, թե ձմռանը վատ է, որովհետև շատ ես հագնվում, դուրսը թաց է, ցուրտ է, իսկ ինձ համար դա ձյուն է. տաքություն է: Ձմեռը իմ համար կարծես երկրորդ կյանքս լինի: Շատ եմ սիրում քեզ, ձմեռ: )))