Առողջագիտություն

Առողջ սննունդ 

Առողջ մնալու համար պետք է ճիշտ սնվել , պետք է ուտել օրեկան 4-5 անգամ նույն ժամերին, փոքր չափաբաճիններով ուտելիքը լավ երկար ծամելով: Պետք է ուտել շատ հում միրգ և բանջարեղեն, շոգեխաշած ուտելիքներ, քիչ տապակած կերակուրներ, չափավորել աղը և շաքարը: Օրեկան պետք է խմել 1-2 լ ջուր:

Սնունդը պետք է լինի բազմազան ՝հարուստ վիտամիններով և հանքային աղերով: 


Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ: Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանէրային և քիմիական թունավորումներ: տնայինՍննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէները, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր: Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճած են հանդիպում մանէրային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղները, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն: Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների քանակը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկարատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ: Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր:

Սննդային մանրէածին թունավորումներ

Որոշ մանրէներ իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներմ որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ: Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով: Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար:

Նշանները

.սրտխառնոց, փսխում
.լուծ
.ընդհանուր թուլություն
.գլխացավ, գլխապտույտ
.որովայնային ցավեր
.մարմնի ջերմաստիչանի բարձրացում

Առաջին օգնությունը

.Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք:
.Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր:
.Ահազանգեք շտապ օգնություն:
.Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն:

Սնունդ

Սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների և հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար: Մարդը սննդի մեջ օգտագործում ՝ բուսական և կենդանական ծագման մթերքներ՝ բնական վիճակում կամ խոհարարական մշակման ենթարկելուց հետո:  Սննդամթերքի սննդային, կենսաբանական, էներգիական արժեքները, ինչպես նաև համային հակությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի՝ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամիննորի, հանթային նյութերի և համ ու հոտ տվող այլ նյութերի պարունակությամբ: Սպիտակուցը ծանոթ է սովորական հավի ձվից: Պանիրն ու կաթնաշոռը նույնպես գրեթե զուտ սպիտակուցներ են: Սպիտակուցով առատեն միսն ու ձուկը: Ճարպերը լինում են կենդանական և բուսական ծագման: Ածխաջրեր են օսլանև շաքարները: Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում ճեղքվելոր՝ ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ ընթացքումանջատվում է մեր օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից: Որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ անհրաժեշտ: Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում, հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի որ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի: Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ մթերքներ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը;

Հոտառության զգայարան


1.քթի ստորին խեցի, 2.քթի միջին խեցի, 3.քթի վերին խեցի, 4.մաղոսկրային ծոց, 5.քթի վերին անցուղի, 6.քթի միջին անցուղի, 7.քթի ստորին անցուղի, 8.քմային նշագեղձ, 9.փափուկ քիմք, 10.քիթըմպանային անցուղի, 11.կարծր քիմք, 12.քթարցունքային խողովակ, 13.վերին շրթունք, 14.քթի անդաստակ, 15.ճակատային ծոց:

Քիթը մարդու և ողնաշարավոր կենդանիների շնչառական ուղիների սկզբնական հատվածն է: Տարբերում են արտաքին քիթ և քթի խոռոչ, որոնք կազմում են մի ամբողջություն և ծառայում որպես շնչառական օրգան: Արտաքին քիթը հատուկ է միայն մարդուն: Այն կազմված է մկաններով ու մաշկով ծածկված ոսկրաաճառային կմախքից: Աճառային մասն ապահովում է քթի շարժունությունը: Արտաքին քիթը բաղկացած է 3 մասից՝ քթի արմատ, մեջք և ծայր: Քթի ստորին կողմնային մասերը կոչվում են քթի թևեր: Քթի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի քիթը հոտառության օրգան է: Քթի խոռոչը միջնապատով բաժանվում է 2 կեսի և արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում է քթանցքերով, իսկ քիթըմպանի հետ՝ հետին բացվածքների (խոաններ) միջոցով. օդն անցնում է ըմպան, ապա՝ կոկորդ: Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ տանիքը) մաղանման նուրբ ոսկրաթիթեղ է (մաղոսկր), որի անցքերով անցնում են հոտառական նյարդի ճյուղերը: Քթի միջնապատը կազմում է խոռոչի աջ ու ձախ մասերի ներքին պատերը: Կողմնային պատերին կան գրեթե հորիզոնական ուղղությամբ տեղադրված քթային խեցիներ (ստորին, միջին և վերին), որոնք քթի խոռոչի աջ ու ձախ կեսերը բաժանում են քթային անցուղիների (վերին, միջին, ստորին): Վերին և միջին անցուղիների փոքր բացվածքներով քթի խոռոչը հաղորդակցվում է քթի հավելյալ 4 զույգ ծոցերի (հայմորյան, ճակատային, սեպոսկրային և ծակոտկեն մաղոսկրային) հետ: Արտաքին անցուղում է քթարցունքային խողովակի բացվածքը, որով արցունքները հոսում են քթի խոռոչ:
Քթի խոռոչի բոլոր պատերը, խեցիներն ու հարքթային ծոցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոանների ուղղությամբ՝ կլանելով փոշու հատիկները:
Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում: Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը:
Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը:

Լսողական զգայարան. ականջ

1.Ականջի կառուցվածքը և ֆունկցիաները
2.Ինչպես են պահում ականջների հիգիենան
3.Ինչ բան է լսողության խանգառումները
4.Ինչ հայտնի մարդիկ գիտեք, որոնք տառապել են լսողության կորստով
5.Ինչպես են շփվում այդպիսի մարդկանց հետ

1.Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։ Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։ Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն,որն ունի 3 սմ երկարություն,հարուստ է ականջածծումբ արտադրողգեղձերով։ Այն ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։ Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։ Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում,որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։ Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Լաբիրինթոսում գտնվում են խխունջը և անդաստակային ապարատը։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է,որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջի մեջ հիմային թաղանթի վրա տեղավորված են լսողական ընկալիչները մազակազմ էպիթելային բջիջներ։ Դրանից վերևում գտնվում է ծածկող թաղանթը,որի հպումը մազակազմ բջիջներին դրդում է նրանց։

2.Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։ Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին,որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով,գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։

3.Ողջ աշխարհում խլությամբ և վատ լսողությամբ տառապում է 278 մլն մարդ, որոնց 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ լսողության խանգարման և խլության պատճառները, հիմնականում, ականջների միջնապատի ինֆեկցիաներն են, ինֆեկցիոն հիվանդությունները, ծննդաբերության ընթացքում առաջացող բարդությունները, բարձր աղմուկը և այլն։ Վատ լսողության դեպքերի 1/4-ն ի հայտ է գալիս մանկուց։ Ըստ մասնագետների՝ խլության դեպքերի կեսը կարելի է կանխարգելել, եթե ժամանակին կանխարգելվեն կամ բուժվեն այնպիսի ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են խոզուկը, կարմրուկը, կարմրախտը և այլն։ Զարգացող երկրներում լսողության ապարատները հասանելի չեն բոլորին. 40 վատ լսողից կամ խուլից լսողական ապարատով ապահովված է միայն 1-ը։ Այնինչ, ըստ մասնագետների, դրանք ավելի կհեշտացնեն նման մարդկանց շփումը հասարակության հետ։

Ինչպե՞ս կարելի է պահպանել լսողությունը և խուսափել այն իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել լսողության խանգարում.
1) Երբ լսում ենք ինչ որ բան, ինչի բարձրությունը 85 դեցիբելից ավելի է, ապա դա արդեն նպաստում է լսողության անկմանը։ Որպեսզի պատկերացնենք, թե որքան է 85 դեցիբելը ուշադրություն դարձրեք հետևյալին. Մարդու շնչառության ձայնի բարձրությունը 10 դբ է Շշուկով խոսելը՝ 20 դբ Նորմալ զրույցը՝ 60 դբ Պիկ ժամերին փողոցում լսվող տրանսպորտի ձայնը՝ 80 դբ Միքսերը՝ 90 դբ Զենքի կրակոցը՝ 120 դբ
2) Երբ ականջակալներով լսում ենք երաժշտություն, ապա ցանկալի է այն դնել այնպիսի բարձրության, որ հնարավոր լինի լսել շրջապատի ձայները

4. Սթինգը, Ֆրենկ Սինատրան, Ջեկ Նիկիպսոնը, Բիլ Կլինտոնը և այլ մարդիկ խուլ են:

5.Այդպիսի մարդկանց հետ շփվում են ժեստերի լեզուով: 


Տեսողական զգայարան

1.Աչքերի կառուցվածքը:
2.Ֆունկցիաները:
3.Ինչու են լինում տարբեր գույների:
4.Ինչու է աչքերից արցունք գալիս:
5.Ինչից են հոգնում աչքերը:
6.Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում:
7.Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու համար:
8.Ասացվածքներ տեսողության, աչքի լույսի մասին:

1. և 2.Աչքը տեսողական օրգան է։ Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից, տեղադրված է ակնախոռոչներում։ Աչքի օժանդակ ապարատին են պատկանում կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները։ Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Աչքի արտաքին անկյունում գտնվող արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Տեսողական պատկերի ճանաչման գործում կարևոր նշանակություն ունեն ակնագնդերի շարժումները։ Ակնագնդի չորս ուղիղ և երկու թեք միջաձիգ զոլավոր մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով` հորիզոնական, ուղղահայաց և իրենց առանցքի շուրջը։ Ակնագնդերի շարժումները իրականանում են միաժամանակ և համաձայնեցված։

3.Մարդկանց աչքերը լինում են տարբեր գույների կանաչ, շագանակագույն, կապույտ, սև, բայց ինչո՞ւ են տարբեր գույների: Մեր օրգանիզմում կա մելանին: Ինչքան շատ է մելանինը այնքան մուգ են աչքերը և հակառակը:

4.Օրվա ընթացքում մեր աչքի մեջ հավաքվում են շատ կեխտեր, դրանք դուրս են գալիս ճպուռի տեսքով կամ էլ արցունք է գալիս: Արցունքը դուրս է հանում կեղտերը և թացացնում է աչքը:

5.Աչքերը հոգնում են երկար համակարգչից օգտվելուց:

6.Ակնոցները լինում են երկու տեսակի արևային և օպտիկական: Արևային ակնոցները պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ օպտիկական ակնոցները լինում են երկու տեսակի կարճատեսների և հեռատեսների: Կառճատեսները չեն տեսնում հեռուն դրա համար նրանք կրում են կարճատեսների ակնոցներ, որպեսզի տեսնեն հեռուն, իսկ հեռատեսները  ընդհակառակը չեն տեսնում մոտիկը, դրա համար կրում են հեռատեսի ակնոցներ որպեսզի տեսնեն մոտիկը:

7.Ամենօրյա վարժությունները կօգնեն վերագտնել աչքերի հանգստությունը ու կլավացնեն Ձեր տեսողությունը: Ուղղակի այս վարժությունները պետք է արվեն օրը երկու անգամ և որոշակի հստակ ժամացուցակով: Առաջին շաբաթների ընթացքում դուք առանձնապես չեք զգա փոփոխություն, բայց կանցնի որոշ ժամանակ, և  աչքերի վիճակի կտրուկ բարելավում կունենաք:
Նկատի ունեցեք, որ վարժություններից յուրաքանչյուրը պետք է կրկնել 10 անգամ:
1. Շարժեք աչքերը աջ, ձախ, ապա՝ վերև, ներքև:
2. Շուրջ մեկ րոպե արագ թարթեք աչքերը:
3. Քթի ծայրին դրեք մատը և հայացքը դանդաղ բերեք դեպի այդ կետը:
4. Հայացքը շարժեք աջ վերևի անկյունից դեպի ձախ ներքևի անկյուն, ապա հակառակը:
5. Մոտեցեք լուսամուտին, նայեք հորիզոնի որևէ հստակ կետի, ֆիքսեք հայացքը, ապա նայեք ավելի մոտ որևէ կետի, օրինակ՝ լուսամուտի փեղկին ու կրկին ֆիքսեք հայացքը:

Комментариев нет:

Отправить комментарий