Ճամփորդություններ

Մարզպետունու ամրոց
  
Ապրիլի 13-ինշաբաթ օրը մենք հայրենագետիկներս և ընկեր Իվետան,ճամփհորդեցինք դեպի Մարզպետունու կամ Տափի ամրոցԵս գիտեմորՏափի բերդ-ամրոցըորը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու անունով էկոչումգտնվում է Խոսրով գետի աջ ափինՈւրծ քաղաքատեղիիհյուսիս-արևմտյան եզրինԱյն կառուցվել է 10-րդ դարի առաջինքառորդումկանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալշինություն էունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծարժեքԻսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496թ.-իցորտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»: Մատուռիհյուսիսային պատի ներսի երեսին պահպանված է ընդարձակարձանագրությունորը փորագրված է 1256 թվականինԱվտոբուսի մեջ, որպեսզի չհոգնենք, մենք մեզ հետ բերել էինք տարբեր խաղեր: Ժամանակը շատ շուտ անցավ ավտոբուսի մեջ, որովհետև մենք այնքան էինք տարված խաղերով, որ չնկատեցինք, թե ժամանակը ոնց անցավ: Ես ավտոբուսից դուրս եկավ և... և տեսա մի հիանալի տեսարան կանաչ-կանաչ խոտեր բարձր և քարքարոտ լեռներ, սարեր և ճանապարհը տանում էր դեպի Մարզպետունու ամրոց: Ամրոցում կային շատ սենյակներ և մարդ կարող էր նույնիսկ մոլորվել այդ ամրոցում: Ամրոցի մոտ գտնվող փոքրիկ տաճարի մեջ, մենք մտանք աղոթեցինք, մոմ վառեցինք և դուրս եկանք ամրոցի մոտի ազատ տարածք: Այնտեղ ընդմիջում արեցին: Ոմանք խաղում էին, ոմաք հանգստանում էին, ոմանք հաց էին ուտում, իսկ ոմանք էլ կարող է նույնիսկ նստած էին և միայն հիանում էին այնետղի հիասքանչ բնությամբ: Պայծառ օր էր: Երկնքում մի ամպ չկար: Մենք վազվզում էինք և քամի գալիս էր մեր դեմքներին: Քիչ անց մենք ուղեվորվեցինք դեպի տուն: Այդ օրվա ընթացքում մենք քայլեցինք 1 կմ - ից ավել: Շատ զվարճալի և ուսումնական ճամփորդություն էր:

Комментариев нет:

Отправить комментарий