Показаны сообщения с ярлыком Մայրենի :D. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մայրենի :D. Показать все сообщения

понедельник, 19 мая 2014 г.

Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը

Ես կպատմեմ մի պատմություն, որը միշտ ինձ հետ պատահում է : Իմ ամենամտերիմ ընկերուհին Գոհարիկն է: Մենք տարբեր ոճի երգեր ենք լսում. նա ռեպ է լսում, ես` ռոք: Երբ նա վատ բաներ է խոսում ռոքի մասին, ես նրանից նեղանում եմ: Նա ինձ հետ խոսում է, բայց ես նրան արհամարում եմ և գնում: Բայց ուղիղ երկու րոպե հետո մենք ամբողջ դպրոցով իրար հետ ծիծաղում ենք: Մենք չենք կարողանում իրարից երկար նեղացած մնալ: Այդ պատճառով էլ մենք չենք թողնում, որ փոքրիկ վիճաբանությունները փչացնեն ամուր ընկերությունը: Մի անգամ 5-րդ դասարանում մեր ընկերուհիները` Նարեն ու Մարիամը ,վիճեցին իրար հետ միայն նրա համար, որ երկուսն էլ ուզում էին խաղի մեջ միևնույն աղջիկը լինել և այդ հիմարության պատճառով նրանք իրար հետ 3 օր չէին խոսում:

четверг, 17 апреля 2014 г.

Սուրբ ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային

Ինձ դուր եկած հատվածները

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից:

четверг, 10 апреля 2014 г.

понедельник, 7 апреля 2014 г.

Իմ հորինած պատմությունը

Քաղաքականությունից հեռումի փոքրիկ գյուղ կարԱյնտեղ ապրում էր մի մինուճար պապիկ: Ոչ կին ուներոչ երեխաոչ հարուստ էրոչ աղքատԱպրում էր մի փոքր տնակումՆրա կյանքը շատ անհետաքրքիր էր անցնումԲայց մի օր նրանց գյուղ եկավ մի ձեռնածու

воскресенье, 1 декабря 2013 г.

Ուռաաաա, ձմեռ )))

Ահա դու եկար կրկին իմ սիրելի ձմեռ, արդեն տասերորդ անգամ: Շատ եմ սիրում և քեզ, և ձյունը, և ամեն ինչ, ինչը կատարվում է ձմռանը: Երբ դուրսը ամբողջովին սպիտակ է կարծես թե լինես մի ճերմակ թագավորությունում: Շատ հաճելի է առավոտյան մառախուղը, երբ դուրս ես գալիս և ոչ մի բան չես տեսնում միայն սպիտակություն, ճերմակություն: Ձմեռը իմ կյանքում մի մեծ հետք է թողնում: Ձմռանը սիրում եմ նստել պատշգամբում, ծածկված տաք վերմակով և խմել տաք-տաք թեյը կամ կակաոն: Բոլորին թվում է, թե ձմռանը վատ է, որովհետև շատ ես հագնվում, դուրսը թաց է, ցուրտ է, իսկ ինձ համար դա ձյուն է. տաքություն է: Ձմեռը իմ համար կարծես երկրորդ կյանքս լինի: Շատ եմ սիրում քեզ, ձմեռ: )))