четверг, 10 апреля 2014 г.

՛՛Քիչ էլ, քիչ էլ՛՛ պատմություն (վերլուծություն)

Քի՜չ էլ, քի՜չ էլ: ՀեքիաթԻնձ դուր եկավ այս ստեղծագործությունը, մանավանդ Ուխայը և նրա ապրելակերպը, որ ինչ ցանկանար նրա դիմացը կհայտնվի: 

Ամենաքիչը  դուր եկավ Քաջիկի հայրիկը, չգիտեմ, չեմ կարող բացատրել ինչու:
Ես ինձ նմանացնում եմ Քաջիկին, որովհետև եսել այդքան շուտ ոչմեկին չեմ կարողանում սովորել:
Հիշում եմ Քաջիկի հայրիկի խոսքերը, որ մարդ դառնալը ավելի դժվար է քան էշ, ձի կով, խոզ և այլ: Համ համաձայն եմ, համ էլ ոչ: Դու շատ հեշտ կարող ես մարդ դառնալ, օրինակ հենց հիմա: Իսկ էշ, ձի կամ խոզ ավելի դժվար է: Դու չես կարող հենց այս պահին  դառնալ այծ: Այդպիսի բան չի կարող լինել: Դա հրաշք է: Իսկ այս աշխարհում ոչ մի հրաշք չկա: 
Իմ կարծիքով այս պատմության գլխավոր իմաստը այն է, որ մարդ դառնալ է պետք, համել մարդ դառնալը ավելի դժվար է քան էշ կամ օձ:
Կարող եմ ասացվածք ասել, այս պատմության վերաբերյալ օրինակ՝ ջրի բերածը, ջուրն էլ կտանի, փոս փորողը ինքն է փոսն ընկնում:
Երբ Քաջիկի հայրը Քաջիկին (ձիուն) իր սանձով վաճառեց նա և ճիշտ արեց և սխալ: Նա ճիշտ արեց երբ վաճառեց սանձը, որովհետև նրան փող էր պետք, բայց նա միևնույնե խղճաց: Սխալ արեց, որովհետև տղան նրան ասեց չվաճառել, իսկ նա առանց տղայի հարցնելու ծախեց: Եկեք մտածենք, նա այդ փողը ստացավ, հետո ծախսեց, իսկ հետո, հետո նա ո՞նց էր փող աշխատելու: 

Комментариев нет:

Отправить комментарий