<<ԵՂԵԳՆՈՒՀԻ>> ՀԵՔԻԱԹ
Այս հեքիաթի գլխավոր իմաստն այն է, որ պետք չէ նախանձել: Ճիշտն ասած, ինձ այս հեքիաթում ոչ ոք դուր չեկավ: Ես կուզեի այս հեքիաթում փոխել այն պահը , երբ եղեգնուհին մերկ կանգնած է գետի մեջ: Լավ կլիներ, որ նա եղեգի պես հագնված լիներ:
ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ: <<ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐԸ>>
Մեզ շատ դուր եկավ այս նամակը: Նա ճիշտ է ասում, մենք նույնպես չենք հավատում երջանկությանը և դժբախտությանը: Նա խորհուրդներ է տալիս իր աղջկան, թե ոնց է պետք ապրել և իրոք լավ խորհուրդներ է տալիս: Նա ճիշտ է ասում, երջանկությունը միայն գրքերում և ֆիլմերում: Մարդիկ խաբում են և դավաճանում: Մեզ դուր եկավ հայրիկի այս ոսքերը<<Կյանքը պետք է ապրել այնպես, որքան դրա աժանի ես, քո տաղանդով և մարդային հատկություններով>>:
1.Պետք չէ ընկնել ուրիշ մարդկանց կարծիքների ետևից, ապրիր քո կարծիքներով և քո կյանքով:
2.Կյանքը մարդուն մի անգամ է տրվում: Աշխատեք կյանքն ապրել այնպես, որ հաճույք ստանաք:
Եթե դուք նույնպես ցանկանում եք կարդալ, ապա սեղմեք վերնագրի վրա:
Չարենցի մասին
Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով՝ Պարսկաստանի Մակու քաղաքում։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան։ 30-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։
Գրական անուն
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։
Շնորհավորանք մայրիկիս
Սիրելի մայրիկ, դու միշտ եղել ես իմ կողքին, միշտ օգնել ես ինձ ամեն ինչում, եթե դու չլինեիր, ես չէի կարողանա ապրել: Շնորակալություն, որ դու կաս: Շնորհավոր տոնդ, քեզ ամենալավն ու բարին, երջանկություն, ուրախություն, առողջություն և երկար տարիների կյանք: Հիշում ես, մի անգամ գիշերը փորս ցավում էր, իսկ քո քունը տանում էր, բայց դու եկար, նստեցիր իմ կողքին և սկսեցիր շոշափել փորս: Դու շատ էիր ուզում քնել բայց մնացիր ինձ մոտ, մերսի քեզ այդ ամբողջի համար: Ես միշտ քեզ կoգնեմ, ինչպես դու ես ինձ օգնում: Չէմ կարող բառերով ասել թե ինչքան եմ քեզ սիրում դրա համար սերս և շնորհավորանքս կարտահայտեմ բանաստեղծությունով՝
Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Երբ քո դեմքին ժպիտը կա,
Արևն է ինձ ողջունում:
Պատմվածքի մասին
Պատմվածքը, գրականության պատմողական ժանրերից մեկը, փոքր ծավալիարձակ ստեղծագործություն: Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայնմի քանի դրվագ հերոսի կյանքից: Պատմվածքն իր արմատներով կապվումէ բանահյության հետ, որտեղից գալիս է նրա հիմնական առանձնահատկությունը`պատմելու, վիպելու գիծը: Հետագա զարգացման ընթացքում պատմվածքը թե'բովանդակության և թե' ձևի տեսակետից ենթարկվել է էական փոփոխությունների:
Վեպի համեմատությամբ պատմվածքն ընդգրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ,այստեղ քանակով ավելի քիչ հերոսները, սահմանափակ` դեպքերն ուգործողությունները: Սակայն բարձարժեք պատմվածքներում նույնպեսարտացոլվում են կյանքի էական կողմերը, կատարվում խոր ընդհանրացումներ,կերտվում են հեղարվեստական լիարժեք կերպարներ:
Իր ժանրային առանձնահատկություններով պատմվածքն ընդհանուր շատ գծերունի նորավեպի հետ, բայց և որոշ կողմերով տարբերվում է նրանից: Իտարբերություն նորավեպի, պատմվածքի սյուժեն հակում չունի դեպիարտասովորը, դեպքերն այնտեղ զարգանում են ավելի սովորական, հանդարտընթացքով: Պատմվածքում հեղինակը երբեմն շեղումներ է կատարում,նկարագրում է բնության տեսարաններ, հոգեվիճակներ, այնինչ նորավեպերումգործողությունները զարգանում են անշեղորեն, առանց նման միջարկումների:Պատմվածքում հանգույցը լուծվում է ոչ թե նորավեպի նման անսպասելի ուհանկարծակի, այլ ավելի սովորական ձևով:
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում
Տերնդեզին մարդիկ կրակ են վառում: Եթե աղջիկների շորի ծայրը վառվում է թռնելուց, ապա նա այդ տարի կամուսնանա: Մաիրդիկ շիկացնում են զենքի ծայրը և աղոթում են դրանով քաղցրավենիքը, հացը, չիր ու չամիջը: Տոնը կոչվում է Տեառնընդառաջ, որովհետև մարդիկ Տիրոջ առաջ են գալիս: Նրանքն թռնում են կրակի վրայով, որպեսզի Վահագն աստծու զորությունը և ուժը իրենց գա: Հիվանդ մարդկանց նույնպես բերում են կրակի մոտ: Եթե կրակի ծուխը գնում է հարավ և արևելք, ուրեմն այդ տարի բերքը լավն է լինելու, իսկ եթե հյուսիս և արևմուտք, ուրեմն վատ: Եթե կրակի ծուխը քսել հիվանդ տեղերին, դա կանցնի: Նաև մարդիկ թերթիկների վրա գրում են բոլոր վատ բառերը թերթիկների վրա և վառում են, որ այլևս ոչ մի վատ բառ չասեն:
Վահան Տերյան <<Հրաժեշտի խոսքերից>>
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում
Մի մարդ քայլում էր փողոցով և տեսավ մի աղջիկ: Նա կարծես թե, երկնքից պոկված մի աստղ լիներ. Փայլուն շագանակագույն մազերով, ճերմակ ժպիտով և բարի կապույտ աչքերով: Տղաամարդը ապշեց նրա գեղեցկությունից: Նա մոտեցավ աղջկան և այդպես սկսվեց նրանց միասնական կյանքը: Նրանք ամուսնացան և ունեցան մի փոքրիկ: Մի քանի տարի նրանք լավ էին ապրում: Բայց մի օր մարդը գործից վերադարձավ մի շիշ օղի ձեռքում և ծուռ ու մուռ քայլելով: Նա սկսեց գոռգոռալ կնոջ վրա և հարվածեց նրան: Կինը ընկավ բազկաթոռի վրա և նրա աչքը կապտեց: Մի քանի օր այդպես շարունակվեց, բայց մի օր մարդը տուն վերադարձավ և տեսավ, որ ոչ իր աղջիկն է տանը ո՝չ էլ կինը և նրանց իրերնել տեղում չեին: Մարդը չգիտակցեց ինչ է կատարվում, բայց առավոտյան, երբ նա արթնացավ նա գիտակցեց, որ իր կինը և երեխան իրան թողել են: Նա ինքն իրեն համոզում էր, որ կկարողանա դա տանել:Բայց երբ նա տեղափոխություն էր անում, մահճակալի ետևում նրա ընտանիքի նկարն էր: Նա իրեն զսպում էր, որպեսզի չլացեր: Բայց նրա աչքերը լցվեցին և աչքից արցունքը թափվեց նկարի վրա: Նա ամբողջ մարմնովդողում էր, նա պառկեց գետնին, կցկվեց և հաջորդ առավոտյան նա արթնացավ գժանոցում:
Վահան Տերյան <<Հրաժեշտի խոսքերից>>
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում
Առած-ասացվածքներ
Ամեն անգամ գետը գերան չի բերի:
Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:
Քարն ու ճանապարհը. Հարցեր և առաջադրանքները
1. Սովորիր պատմել առակը:
2. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
3. Գրիր առակի բարոյախոսությունը:
4.Քեզ դո՞ւր եկավ առակը: Ինչո՞ւ:
5.Փորձիր նկարով պատմել առակը:
6.Ինչ-որ ասացվացքներ գտիր այս առակի վերաբերյալ, ահա հղումը՝ http://vardanlibrary.wordpress.com/category/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D5%A1%D5%BD%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80/
7.Անպայմանկատարիր այս բոլոր առաջադրանքները:
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ
ԱՐԾԻՎՆ ՈՒ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Գլուխը բնից հանելով` արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
- Մայրիկ այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա:
- Մեր ընկերները, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես երբեմն շրջապատի կարիք ունի: Այլապես նա թռչունների ի՞նչ թագավոր է: Բոլորը, որոնց տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են: Բավարարված մոր բացատրություններով` արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց, այսուհետ իր հավատարիմ ընկերներ: Հանկարծ նա բղավում է.
- Վա՜յ – վա՜յ նրանք գողացան մեր կերակուրը:
- Հանգստացի՛ր որդի, նրանք ոչինչ էլ մեզնից չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշի՛ր մեկընդմիշտ՝ ինչ քեզ կասեմ: Որքան էլ որ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրությունում նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթայթելու համար և նրանց պետք է օգնել: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն ցուցադրելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ՝ կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:
Առաջադրանքներ առակի վերաբերյալ
1.Գրիր այս առակի բարոյախոսությունը
2.Քեզ հետ պատահե՞լ է այնպես, որ դու շատ ես զգացել քո ընկերոջ պակասը: Պատմիր այդ մասին:
3.Դուրս գրիր անծանոթ բառերը և գրիր բացատրությունը:
4.Գրիր և անգիր սովորիր այս առակում քեզ դուր եկած նախադասությունը(ները):
5.Պատմիր առակկը:
6.Քեզ դո՞ւր եկավ առակը: Ինչո՞ւ:
Դիջիառակ
Դիջիառակ
Նոթբուքը իր համար վիկիպեդիայում փորփորվում էր, ձայնագրիչը եկավ և ասաց.
-Արի մենք էլ Դիջիթեքի համար նյութ պատրաստենք, են ֆոտոխցիկը այնքան նկարներ է արել Դիջիթեքի համար և նույնիսկ գովազդ է պատրաստել: Ինչ-որ նյութ copy past արա վիկիպեդիայից և վերջացնենք:
Նոթբուքը մոլորակի մասին մի նյութ copy past արեց, մի նկար դրեց, ու նրանք համարեցին իրենց նյութը վերջացրած: Եկավ Դիջիթեքի նյութերը ցուցադրելու օրը: Ֆոտոխցիկը շատ գեղեցիկ նկարներ էր արել, գարնան նկարներ էր արել, երկնքի, արեգակի և նրա գովազդը շատ հաջող էր ստացվել: Նոթբուքը և ձայնագրիչը ներկայացրեցին իրենց նյութը, դա նյութ էլ չէր, այլ սովորական շարադրություն: Եկավ մրցանակներ ստանալու ժամանակը և էլ. Գրատախտակը ասաց.
-Մենք ցանկանում էնք կանչել կենտրոն ֆոտոխցիկին:
Նա ամաչելով եկավ կենտրոն և նրան մի մե՜ծ մրցանակ տվեցին: Դիջիթեը վերջացավ և նոթբուքն ու զայնագրիչը սկսեցին փնթփնթալ.
-Բայց ինչո՞ւ մեզ մրցանակ չտվեցին, մենք էլ էինք նյութ պատրաստել, ու մեր նյութը ոչ մի բանով պակաս չէ ֆոտոխցիկի նյութից:
Էլ. Գրիչները միասին ասացին.
-Ֆոտոխցիկը չարչարվել է իր նյութի վրա և արդյունքում շատ հիանալի բան է ստացել: Դրա համար էլ մենք նրան մրցանակ տվեցինք: Իսկ Դուք ընդամենը մի երկու հատ copy past էիք արել, և վատն էր:
Զայնագրիչը և նոթբուքը իմացան իրենց սխալը և գնացին լիցքավորվելու:
2013 տարվա Դիջիպատում
Բարև Ձեզ, իմ անունը Էլեն մկրտչյան է: Ես 10 տարեկան եմ: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Նոր դպրոցի 6-րդ դասարանում: Ես սիրում եմ նկարել, հիպ-հոպ պարեր և ռոք: Ես ուրախ եմ, որ արձակուրդները վերջացան, որովհետև ես կարոտել էի դպրոցին: Ես ունեմ իմ անձնական բլոգը, և դուք հիմա գտնվում եք նրանում: Այստեղ ես տեղադրում եմ իմ աշխատանքները, ռուսերեն և անգլերեն, բնագիտական նյութեր, երաժշտություն և գրում եմ մեր ճամփորդությունների մասին: 2013 տարին, շատ լավ տարի էր ինձ համար: Բոլոր դասերին շատ զվարճալի էր, մենք կատակում էինք, ծիծաղում և դրա հետ մեկտեղ, մենք շատ լավ էինք սովորում: Մեր ուսուցիչները շատ լավն են: 2013 տարուն իմ մոտ լավ գնահատականներ էին: 2014 տարուն ես կուզենայի գնալ հիպ-հոպ պարերի, նաև ուզում եմ, որ մենք ընկերուհիներով, մեր դասընկերներին պարի դասեր տանք:
<<Անտեսանելի Տոնինոյի արկածները>>
Գլուխ իններորդ
Պատասխաններ
1. «Դժվարությունը արգելք է, որի վրայով պետք է թռչել»,- մտածում էր Տոնինոն: Իսկ ի՞նչ է դժվարությունը քեզ համար, ինչպե՞ս ես դու հաղթահարում դժվարությունները:
Դժվարությունները, դրանք կյանքի անբաժան մասնիկներնն են: Շատերիս համար առավոտյան վաղ արթնանալը, մանավանդ ձմռանը, շատ մեծ դժվարություն է ներկայացնում: Բայց գիտեք ես դա ոնց եմ հաղթահարում : Ես հիշում եմ, որր գնալու եմ դպրոց և տեսնելու եմ իմ ընկերներին և ընկերուհիներին:
Գլուխ ութերորդ
2. Վերնագրիր գլուխը՝ ա) մեկ բառով բ) բառակապակցությամբ գ) նախադասությամբ ա) Տեսանելիություն
Գլուխ յոթերորդ
Պատասխաններ
2. Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ Պաոլան տեսավ Տոնինոյին:
Իմ կարծիքով Պառլան տեսավ Տոնինոյին, որովհետև նա էլ ժամանակին անտեսանել էր եղել և արդեն սովորական մարդ է դարձել:
Գլուխ վեցերորդ
Պատասխաններ
1. «Հիմա ես գիտեմ, թե աշխարհում ինչն է ամենավատ բանը,- ասում էր ինքն իրեն Տոնինոն,- ոչ «երկուսը» և ոչ էլ աղքատությունը: Չէ՞ որ աղքատները կարող են իրար օգնել: Ամենավատ բանը մենակությունն է: Մենակ մարդը միշտ էլ անուժ է: Երջանկության համար ուրիշ մարդիկ են պետք՝ մայր, բարեկամներ, ընկերներ, ուսուցիչ, մի խոսքով, աշխարհի բոլոր մարդիկ»:
Պատմիր, թե ինչն է քեզ համար ամենավատ բանը, համաձա՞յն ես, որ մենակ մարդը միշտ էլ անուժ է, և ի՞նչ է երջանկությունը քեզ համար:
Ես համաձայն եմ Տոնինոյի հետ, չէ, որ յուրաքանչյուր մարդ օգնություն է պահանջում և միշտ հասնում է ամենալավին և առավելագույնին իր ընկերների, բարեկամների հետ: Մարդ կարող է միայնակ ինչ-որ բանի հասնել, բայց այնքան լավ չէ ինչանք ուրիշները շատ ընկերներ հետ: Կարող է և նա ինչ-որ ավելի լավ բան անել և հաղթել, բայց երբ ընկերները միասին են ինչ-որ բան անում միշտ հետաքրքիր է լինում, իսկ միայնակ, մի թե դու պետք է ինքդ քեզ ծիծաղեցնես: Դու չես կարող երջանիկ լինել, եթե դու միայնակ ես: Երջանկության համար պետք են մարդիկ, ընկերներ, բարեկամներ, գոնե մի ընկեր: Դու պետք է ինչ-որ մեկին արտահայտես քո զգացմունքները: Տոնինոն ուզում էր պատմել Սպիտակ Նեգրին իր արկածների մասին և մայրիկին գրկել, բայց նա չէր կարող այդ ամենը անել քանի որ նա անտեսանելի էր: Տեսնում էք ինչ վատ բան է անտեսանելիլինելը: Կարող է ձեզ սկզբից դա շատ զվարճալի թվալ, իսկ հետո արդեն դուք կսկսեք տանջվել:
Երջանկություն
Երբևիցե մտածել եք, թե ի՞նչ է երջանկությունը ձեզ համար, օրինակ ես ոչ: Ուրիշների համար երջանկությունը կարող է լինել իր մայրիկը, հայրիկը, ընտանիքը ընկերները: Ես էլ եմ նրանց շատ սիրում և նրանք երջանկացնում են ինձ: Իմ ընկերների հետ ես ինձ շատ ուրախ եմ զգում: Ես գիտեմ, որ միշտ իմ կողքին կլինի ինձ համար շատ հարազատ ընկերուհիս՝ Գոհարիկը: Ես նրա հետ ապրել եմ իմ ամենաերջանիկ պահերը, ամենատպավորված պահերը: Ես միշտ նրա հետ կիսվել եմ և նա էլ ինձ հետ է կիսվել: Ես նրա հետ միշտ երջանիկ եմ, նույնիսկ, երբ ես տխուր եմ նա ամեն ինչ կանի, որպեսզի իմ տրամադրությունը բարձրանա: Եվ սա իրական երջանկություն է: Ընկերները և ընտանիքը կյանքի ամենակարևոր մարդիկ են: Գիտեք, ես մի քիչ մտածեցի և հիմա հստակ կարող եմ ասել՝ երջանկությունը դա հենց կյանքն է:
Գլուխ հինգերորդ
Պատասխաններ
1. «Դժվարությունը արգելք է, որի վրայով պետք է թռչել»,- մտածում էր Տոնինոն: Իսկ ի՞նչ է դժվարությունը քեզ համար, ինչպե՞ս ես դու հաղթահարում դժվարությունները:
Դժվարությունները, դրանք կյանքի անբաժան մասնիկներնն են: Շատերիս համար առավոտյան վաղ արթնանալը, մանավանդ ձմռանը, շատ մեծ դժվարություն է ներկայացնում: Բայց գիտեք ես դա ոնց եմ հաղթահարում : Ես հիշում եմ, որր գնալու եմ դպրոց և տեսնելու եմ իմ ընկերներին և ընկերուհիներին:
2. Դու գիտես չէ՞, որ գրքի հեղինակը Ջանի Ռոդարին է, մի նամակ գրիր նրան և հայտնիր քո կարծիքը գրքի վերաբերյալ:
Հարգելի Ջանի Ռոդարի, ասեմ, որ շատ հետքրքիր գիրք էր, ես ընդհանրապես շատ եմ սիրում արկածային գրքեր: Երբ մենք կարդում էինք, ես միշտ ուզում էի առաջ ընկնել, որովհետև շատ հետաքրքիր էր հետո ինչ է լինելու: Կարդալու ընթացքում, թվում է թե, դու էլ ես անտեսանելի, մանավանդ, որ մենք խոսում և քննարկում էինք, թե մենք ի՞նչ կանեինք, եթե լինեինք Տոնինոյի փոխարեն: Մենք նաև խաղ խաղացինք: բաժանվեցինք երկու թմի՝ մի թիմը արդարացնում էր, մյուսը ՝ մեղադրում: Մեղադրողները ասում էին, իսկ արդարացողները պատասխանում: Շատ հետաքրքիր էր ստացվել: Ձեր գրքերը շատ իմաստ ունեն և ընդհանրապես, ես շատ եմ սիրում ձեր գրած գրքերը:
Հարգանքով՝
Էլեն Մկրտչյան
Գլուխ ութերորդ
Պատասխաններ
1.Ի՞նչ կարևոր բան հասկացավ Տոնինոն Պաոլայի հետ խնդիրը քննարկելուց հետո:
Տոնինոն հասկացավ, որ խնդիրն էլ կարող է լինի հետաքրքիր:
2. Վերնագրիր գլուխը՝ ա) մեկ բառով բ) բառակապակցությամբ գ) նախադասությամբ ա) Տեսանելիություն
բ)Հրաշագործ Պաոլան
գ)Տոնինոն զգում էր իրեն տեսանելի
Գլուխ յոթերորդ
Պատասխաններ
1.Պատկերացրու՝ դու ես Տոնինոյի փոխարեն, արդեն հոգնել ու ձանձրացել ես անտեսանելի լինելուց, քեզ մենակ ու անզոր ես զգում, ի՞նչ ելք կգտնեիր:
Քանի-որ 21-րդ դարն է, ես Google- ում կգրեի <<Եթե դու անտեսանելի ես ինչպես անել, որպեսի դառնալ սովորական մարդ>>:
2. Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ Պաոլան տեսավ Տոնինոյին:
Գլուխ վեցերորդ
Պատասխաններ
1. «Հիմա ես գիտեմ, թե աշխարհում ինչն է ամենավատ բանը,- ասում էր ինքն իրեն Տոնինոն,- ոչ «երկուսը» և ոչ էլ աղքատությունը: Չէ՞ որ աղքատները կարող են իրար օգնել: Ամենավատ բանը մենակությունն է: Մենակ մարդը միշտ էլ անուժ է: Երջանկության համար ուրիշ մարդիկ են պետք՝ մայր, բարեկամներ, ընկերներ, ուսուցիչ, մի խոսքով, աշխարհի բոլոր մարդիկ»:
Պատմիր, թե ինչն է քեզ համար ամենավատ բանը, համաձա՞յն ես, որ մենակ մարդը միշտ էլ անուժ է, և ի՞նչ է երջանկությունը քեզ համար:
Ես համաձայն եմ Տոնինոյի հետ, չէ, որ յուրաքանչյուր մարդ օգնություն է պահանջում և միշտ հասնում է ամենալավին և առավելագույնին իր ընկերների, բարեկամների հետ: Մարդ կարող է միայնակ ինչ-որ բանի հասնել, բայց այնքան լավ չէ ինչանք ուրիշները շատ ընկերներ հետ: Կարող է և նա ինչ-որ ավելի լավ բան անել և հաղթել, բայց երբ ընկերները միասին են ինչ-որ բան անում միշտ հետաքրքիր է լինում, իսկ միայնակ, մի թե դու պետք է ինքդ քեզ ծիծաղեցնես: Դու չես կարող երջանիկ լինել, եթե դու միայնակ ես: Երջանկության համար պետք են մարդիկ, ընկերներ, բարեկամներ, գոնե մի ընկեր: Դու պետք է ինչ-որ մեկին արտահայտես քո զգացմունքները: Տոնինոն ուզում էր պատմել Սպիտակ Նեգրին իր արկածների մասին և մայրիկին գրկել, բայց նա չէր կարող այդ ամենը անել քանի որ նա անտեսանելի էր: Տեսնում էք ինչ վատ բան է անտեսանելիլինելը: Կարող է ձեզ սկզբից դա շատ զվարճալի թվալ, իսկ հետո արդեն դուք կսկսեք տանջվել:
Երջանկություն
Երբևիցե մտածել եք, թե ի՞նչ է երջանկությունը ձեզ համար, օրինակ ես ոչ: Ուրիշների համար երջանկությունը կարող է լինել իր մայրիկը, հայրիկը, ընտանիքը ընկերները: Ես էլ եմ նրանց շատ սիրում և նրանք երջանկացնում են ինձ: Իմ ընկերների հետ ես ինձ շատ ուրախ եմ զգում: Ես գիտեմ, որ միշտ իմ կողքին կլինի ինձ համար շատ հարազատ ընկերուհիս՝ Գոհարիկը: Ես նրա հետ ապրել եմ իմ ամենաերջանիկ պահերը, ամենատպավորված պահերը: Ես միշտ նրա հետ կիսվել եմ և նա էլ ինձ հետ է կիսվել: Ես նրա հետ միշտ երջանիկ եմ, նույնիսկ, երբ ես տխուր եմ նա ամեն ինչ կանի, որպեսզի իմ տրամադրությունը բարձրանա: Եվ սա իրական երջանկություն է: Ընկերները և ընտանիքը կյանքի ամենակարևոր մարդիկ են: Գիտեք, ես մի քիչ մտածեցի և հիմա հստակ կարող եմ ասել՝ երջանկությունը դա հենց կյանքն է:
Գլուխ հինգերորդ
Պատասխաններ
1. Ինչպիսի՞ն էին հիներորդ բ դասարանի երեխաները: Փորձեք համեմատել ձերդասարանի հետ, ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք նկատում:
Հինգերորդ բ դասարանը չէր սիրում շատ դաս անել այլ ավելի շատ սիրում էին խաղալ: Մեր դասարանը հենց դրանով է նման հինգերորդ բ դասարանին: Մի օր մեզ մոտ վերջի երկու ժամերը ֆիզկուլտուրա էին, իսկ դրանից առաջ մաթեմատիկա: Մենք ֆիզկուլտը անում ենք Մայր դպրոցում, իսկ մեր դասերը անցնում են Նոր դպրոցում: Մենք պետք է հասցնեինք Նոր դպրոցից գնալ Մայր դպրոց: Բայց ընկեր Սյուզին մեզ ևս երկու խնդիր տվեց: Մենք այդ խնդիրները լուծեցինք, բայց ուշացանք ֆիզկուլտուրայից: Բայց դասարանների տարբերությունը այն էր, որ մենք շատ ենք սիրում մեր ուսուցչուհուն:
2. <<Այնպես արեք, որ ես լինեմ ձեզ նման, ինձ մենակ մի թողեք>>,-խնդրումէր Տոնինոն: Երբևէ ձեզ մենակ զգացե՞լ եք, պատմեք այդ մասին:
Առավոտյան իմ բոլոր ընկերուհիները ծիծաղում էին և ուրախանում, ամբողջ օրը նրանք կատակ էին անում: Այդ օրը ես տրամադրություն չունեի և ոնցվոր իրանցից առանձնանայի: Շատ վատ է, որ տրամադրություն չունես, որովհետև օրդ շատ անհավես է անցնում: Ես փորձում էի նրանց միանալ, բայց չեի հասկանում նրանց կատակները, ամբողջ օրս այդպես էր անցնում, շատ տխուր և հոգնած:
Գլուխ չորրորդ
Տոնինոյի արդարացում
Մենք կարող ենք և արդարացնել և մեղադրել Տոնինոյին: Մենք նրան կարդարացնեմ: Տոնինոն անտեսանելի էր, նա միևնույնե բան չէր կարող անել, բայց նա զխճում էր, որ չասեց: Մի քիչ էլ պետք է եսասեր լինել, չի կարելի միայն ուրիշների մասին հոգ տանել: Բոլոր երեխաները սիրում են շոկոլադ ուտել, ինչպես Տոնինոն ուզեց, եթե նա ասեր, նրա հաճույքը կդադարեր:
Էլեն Մկրտչյան և Էլեն Մինասյան
Գլուխ երրորդ
Հարցեր և պատասխաններ
1.Վերնագրիր հատվածը
<<Ուրվականով տրամվայ>>
Թվարկիր հերոսներին և յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով:
Տոնինո Դե Ռոզան – հետաքրքիր և ուրախ
Տիկին Զամբյուղը – Նվիկ, փնթփնթան, բարի
3. Նկարագրիր այն փոխադրամիջոցը, որը կցանկանայիր, որ գործեր մերքաղաքում:
Ես կուզեի, որ մեր քաղաքում լինեին այնպիսի մեքենաներ, որ կարողանային թռչել: Շատ հետաքրքիր կլիներ: Չնայած կանինքնաթիռեր, բայց ես այն մեքենաների մասին եմ ասում, որ կարողանայիր օրինակ գնայիր դպրոց: Կամ լավ կլիներ,որ լինեին թռչող կոշիկներ:
Գլուխ չորրորդ
Հարցեր
1.Ի՞նչ կանեիր, եթե քեզ մեղադրեին նրանում ինչը դու չես արել:
2.Դուք կոնֆետներ սիրո՞ւմ եք, եթե այո ապա ինչո՞ւ:
3.Եթե դուք լինեիք Տոնինոյի տեղը կգնաիք կոնֆետների՞ խանութ, թե՞ հագուստի: Ինչո՞ւ:
Պատասխաններ երկրորդ գլխի հարցերին
1.Եթե մի հրաշքով դու դառնայիր անտեսանելի, ի՞նչ կանեիր:
Եթե ես դառնայի անտեսանելի, ես անմիջապես կգնայի բոլորին վախեցնելու:
2.Հիշիր դեպք, երբ դու փորձել ես խաղ խաղալ ընկերոջդ կամ ընկերներիդ գլխին:Պատմիր այդ մասին:
Ես կպատմեմ ընկերների գլխին խաղ խաղալու մասին: Ընկերների գլխին խաղերխաղալ չի կարելի, բայց եթե կատակ ես անում ընկերդ չպետք է նեղանա, այլ պետքէ դուք երկուսով ծիծաղեք այդ կատակի վրա: Բայց շատ խորանալ պետք չէ,որովհետև դուք կարող եք նրան վիրավորել, նեղացնել կամ էլ վախեցնել: Կարող եքկատակել բայց ամեն վարկյան չէ:
3.Պատահել է այնպես, որ ընկերդ ինչ-որ բան է արել, բայց ուսուցիչը կամուսուցչուհին խոսել է քեզ վրա կամ հակառակը: Պատմիր այդ մասին:
Մի օր անգլերենի ժամին իմ հետևի նստող Էլենը ինձ խոսացրեց և Միսս Էստան իմ վրա ջղայնացավ:
Հարցեր և առաջադրանքներ երկրորդ գլխի վերաբերյալ
Հարցեր և առաջադրանքներ երկրորդ գլխի վերաբերյալ
1.Հե՞շտ է արդյոք անտեսանելի մարդուն քաղաքային տրանսպորտում:
2.Դուք Տոնինոյի փոխարեն ի՞նչ կանեիք:
3.Ինչո՞ւ մարդիկ բաժանվեցին երկու մասի:
4.Ո՞վ կուզենար հայտնվել Տոնինոյի վիճակում:
Հարցեր և առաջադրանքներ առաջին գլխի վերաբերյալ
1.Իսկ դուք կցանկանայի՞ք անտեսանելի լինել: Ինչո՞ւ:
2.Գրիր սուտ խոսելու մասին:
3.Տոնինոն ցանկանում էր լինել անտեսանելի, իսկ դու ի՞նչ կցանկանայիր: Պատասխանդ հիմնավորիր:
4.Եղել է այնպես, որ ինչ-որ մի բան շատ ես ցանկացել և դա եղել է: Պատմիր դրամասին:
Առաջ.1
Առանձնացրու այն հատվածը, որտեղ քեզ նմանեցրիր Տոնինոյին. հիշիր քեզ հետ կապված այդպիսի մի դեպք:
Ես կառանձնացնեմ այն հատվածը, երբ Տոնինոն մտահոգված ուզում էր մտնել դպրոց և մտածեց.
- Ի՞նչ պիտի անեմ հիմա:
Իմ քույրիկի ծննդյան օրը աշխատանքային օր էր, ինձ համար դպրոցական, պարզ է, որ տնայիններ էին տվել: Ես չէի հասցրել դրանք կատարել և նույնիսկ մոռացել էի: Ես անընդհատ ուզում էի կատարել առաջադրանքները,բայց չէր ստացվում, ես չէի ուզում բազ թողել ոչ մի զվարճալի պահ: Մենք զվարճանում էինք մինչև գիշեր: Երբ ես պառկեցի քնելու, սկսեցի մտահոգվել այն պատճառով, որ տնայիններս չեմ կատարել: Եվ այդպես մտահոգված՝ ես քնեցի: Առավոտյան ես գնում էի դպրոց և հայտնվեցի Տոնինոյի վիճակում: Հենց այս պատճառով էլ ես այս հատվածը առանձնացրեցի, որտեղ ես նմանեցնում եմ ինձ Տոնինոյին:
-Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
Ես համաձայն եմ այս խոսքերի հետ: Եթե մարդու սիրտը դատարկ մնա, մարդը տխուր կլինի: Օրինակ իմ սիրտը երբեք դատարկ չի լինում, այն միշտ լի է ուրախությամբ, սիրով, երգով և պարով: Իմ կարծիքով սիրտը նման է մի լաբիրինթոսի, դու պետք է ինչ-որ ճար գտնես, որպեսզի շահես նրա սիրտը: Եթե դու մարդուն շատ ես սիրում, դու այնպես ես մտնում նրա սիրտը, որ նա նույնպես չի զգում դա: Եթե դու մի մարդու ես սիրում, իսկ նա քեզ թողնում ու գնում է, նա քո սրտին շատ ցավ է պատճառում և մի մեծ հետք է թողնում քո կյանքում:
Սեբաստացին կարող է…
Ովքե՞ր են սեբաստացիները: Այդ մենք ենք: Մենք սովորում ենք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Մենք ունենք շատ մեծ հնարավորություններ: Մենք սեբաստացիներս, շատ հաճախ գնում ենք ճամփորդությունների, որոնք շատ մեծ հետք են թողնում մեր կյանքում: Ճամփորդության շնորհիվ մենք ավելի շատ ենք ճանաչում մեր Հայաստանը նրա տեսարժան վայրերը, ավելի ենք ամրացնում մեր ընկերությունը և նոր ընկերներ ենք ձեռք բերում: Ամեն առավոտ մենք կարող ենք պարել, երգել, իսկ հետո ուրախ տրամադրությամբ սկսում ենք մեր դասերը: Մենք կարող ենք խաղալ համակարգչային զարգացնող խաղեր: Մենք կարող ենք շատ ուրախ անցկացնել մեր օրը:
Իմ հավանած բլոգը
Իմ հավանած բլոգը
Բարև ձեզ, իմ անունն Էլեն է: Ես կպատմեմ իմ մտորումների մասին այս բլոգը հաճախելուց հետո՝http://shushmkrtchyan.blogspot.com/ : Սա Շուշան Մկրտչյանի բլոգն է: Նրա բլոգի ոճը շատ հետաքրքիր է: Նա իր բլոգում հետաքրքիր նյութեր է թողարկում, առաջարկում եմ կարդալ: Պատմում է իր գնացած ճամփորդություններիմասին, իր կողմից գրված կարճ պոեմներից, կյանքի մասին,սիրո մասին և այլն ու նա ոչ միայն հայերեն լեզվով է գրում,այլ նաև ռուսերենով և անգլերենով: Շուշան Մկրտչյանըկիսվում է իր դիտած ֆիլմերով: Այս բլոգը շատ լավն է,առաջարկում եմ դիտել:
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով հարբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:
Հարցեր և առաջադրանքներ.
1. Հայաստանի մայրաքաղաք Երևանն ունի իր խորհրդանիշները: Պատմիր այդխորհրդանիշների մասին:
Երևանի խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանն ունի հետևյալ նկարագիրը. կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված <<ԵՐԵՎԱՆ>> պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։ Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը:
Երևանի դրոշը
Ահա դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ` որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է ՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակներըն օգտագործել են՝ ընգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը: Դրոշի լայնության և երկարության չափեր հարաբերությունն է 1:2-ի: Լայնության և երկարության հարաբերությանչափերի պահպանմամբ կարող է օգտագործել նաև փորք կամ մեծ չափի դրոշ: Երևվանի դրոշի հեղիկնակներին են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:
Երևանի օրհներգը
ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ
Խոսքը` ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ
Երաժշտությունը՝ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
ԿՐԿՆԵՐԳ : Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:
Աղբյուրը` Yerevan.am
2. Ո՞վ է «Էրեբունի-Երևան» բանաստեղծությունը երգի վերածել: Պատմիր այդկոմպոզիտորի մասին:
«Էրեբունի-Երևան» բանաստեղծությունը երգի վերածել կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսսյանը:
Էդգար Սերգեյի Հովհաննիսյանը կոմպոզիտոր է։ ՀՀ արվեստի վաստակավորգործիչ ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Ավարտել է Երևանիկոնսերվատորիան, Մոսկվայի կոնսերվատորիայի: 1962-1968-ին՝Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-74-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-84-ին՝ ՀՀհեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստականղեկավար, 1986-91-ին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր։Հովհաննիսյան հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական ևինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտությանավանդույթներից բխեցնելով նոր, համարձակ ստեղծագործական լուծումներ։
3.Ի՞նչ գույների մեջ ես տեսնում այս բանաստեղծությունը: Ինչո՞ւ:
Ես տեսնում եմ կարմիր, կապույտ, ծիրանագույն գույները քանի որ ես տեսնում եմ մեր դրոշը, մեր Երևանը:
4. Բանաստեղծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածվածբառակապակցությունները և բացատրիր:
Մեր դարե կարոտ-
Մեր քարե նազանք – Երևանը քարից է կառուցված, բայց կարծես նազանքով լի մի գեղեցկուհի լինի
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի- Երևանը դարերի պատմություն ունի բայց յուրաքանչյուրի համար նա շատ երիտասարդ է
Մեծանաս դարով, Երևա՜ն- Երկար կյանք ունենաս, Երևան
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել-Մենք բոլորս քեզանով հիացել ենք, ուրախացել ենք
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես- արևից տուֆը տաքանում և կարծես թե ավելի շեկանում է
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես-
5. Բանաստեղծությունից դուրս գրիր պարզ և բաղադրյալ բառեր:
Բոլոր բառերը պարզ էին:
Աղբյուրը` Yerevan.am
Մտորումներ Կոմիտասի <<Չինար ես>> երգը լսելուց հետո
Ես Կոմիտասի այս երգը լսելիս գարուն եմ տեսնում, երբ անձրևից հետո քայլում ես դրսում, շնչում ես այդ մաքուր օդը և քայլում ջրերի միջով, հանգստություն ես զգում քո մեջ, խաղաղություն: Կամ ինչպես թռչես երկնքում և տեսնես այդ գեղեցիկ մայրամուտը:
Մտորումներ Վ. Համբարձումյանի կտակը կարդալուց հետո
Ինձ թվում է, որ Վիկտոր Համբարձումյանը ճիշտ է ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Նրա կտակը կարդալուց ես հասկանում եմ, որ սա գրել է մի հայրենասեր, գրագետ մարդ, ով շատ է սիրում հայոց լեզուն:
Բարևներ բոլորին: Դուք գրքեր կարդո՞ւմ եք: Ես՝ այո և կարծում եմ՝ դուք էլ: Օրինակ՝ ես կարդացել եմ Լուիս Քերոլի «Ալիսը հեքիաթների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում» և Ռոբերտ Ստիվենսոնի «Գանձերի կղզին»: Հիմա պատմեմ այդ գրքերի մասին:
Լուիս Քերոլի «Ալիսը Հեքիաթների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում»
պատմում էր Ալիս անունով մի աղջկա և նրա արկածների մասին Հրաշքների աշխարհում և Հայելու աշխարհում: Այս գրքի հերոսներից ինձ դուր եկան Ալիսը, որովհետև նա իմ նման շատ հետաքրքրասեր էր և խենթ նապաստակը, գլխարկագործի հետ, որովհետև նրանք իմ և իմ ընկերների պես խենթ էին: Ալիսը Հրաշքների աշխարհ ընկնելով՝ սովորեց, որ մարդիկ կարող են լինել չար և բարի, խենթ և սովորական, մեծ և փոքր: Դուք ո՞ր աշխարհում կուզենայիք հայտնվել և ինչ սվորե՞լ: Օրինակ՝ ես կուզեի հայտնվել մի Կախարդական աշխարհում և սովորեի կախարդություններ:
Ռոբերտ Ստիվենսոն «Գանձերի կղզի»
Ճիշտն ասած՝ այս պատմության հերոսներից ինձ ոչ ոք մոտ չէր, բայց այն սովորեցրեց, որ մարդիկ կարող են լինել երկերեսանի և կարող են քեզ խաբել, բայց դու այդ ժամանակ կմտածես, որ նա քո ընկերն է, բայց իրականում նա քո թշնամին է: Բայց կարող է լինել հակառակը, կարող է դու մտածում ես՝ նա քո թշնամին է, բայց հետո կարող է պարզվի, որ նա քո ընկերն է: Պետք չէ բոլորին հավատալ:
Գրված և չգրված օրենքներ
Գոյություն ունեն գրված և չգրված օրենքները: Եկեք հասկանանք, թե ինչ է հենց օրենքը: Օրենքը դա այն է օրինակ՝ խաղի ժամանակ դնում են օրենքներ: Մենք հաճախ ենք դուրսը կամ խանութների դռների վրա տեսնում այսպիսի նկարներ. ծխել չի կարելի, կենդանիների մուտքը արգելվում է, 0-3 տարեկաններին չի կարելի և այլն, դրանք գրված օրենքներ են: Մարդիկ ասում են.
-Պետք է լսել և հարգել մեծահասակներին: Զիճել փոքրիկներին: Չնեղացնել փոքրիկներին: Զիճել նաև աղջիկներին և այլ շատ այդպիսի բաներ: Դրանք չգրված օրենքներն են, դա դեռ միայն քաղաքավարիություն է: Գրված օրենքները սահմանված են օրենսդրությամբ, գործում են բոլոր երկրներում և օրենքի դիմաց բոլորը հավասար են: Մարդը իր կյանքում ուղղորդվում է նաև չգրված օրենքներով , որոնք թույլ են տալիս մարդուն լինել կիրթ, քաղաքավարի, հարգանքով, զուսպ և ստեղծել իր շուրջը խաղաղ միջավայր: Մարդը այդ չգրված օրենքները տեսնում, սովորում և ընկալում է իր ընտանիքից, շրջապատից, դպրոցից: Կարծում եմ, որ մարդ իր կյանքում պետք է հետևի գրված և չգրված օրենքներին:
Ռոդարիական օրեր
Թարգմանություն
Հին ասացվածքներ
Մի քաղաքում, որի բարքերի և սովորույթների մասին ես մի այլ անգամ կպատմեմ, կա մի անհեթեթ, ուղղակի հնաոճ մի շենք: Դա Հին Ասացվածքների ապաստան է: Այստեղ հանգստանում են ծերացած Հին Ասացվածքները, որոնք մի ժամանակ եղել էին երիտասարդ և լի էներգիայով ու հիմա քչերին են հետաքրքրում: Ես կարծես թե ասացի ՝ հանգսատնո՞ւմ են: Ոչ, ճիշտ կլինի ասել՝ խոսում են և անվերջ վիճում:
-էշ ծնվել ես, էշ էլ կմահանաս, – օրինակ հայտարարեց մի Հին Ասացվածք:
- Ոչ, – հակաճակում են նրան զրուցակիցները: – Իսկ եթե սովորե՞լ: Ջանասիրաբար և ամբողջ ուժերով և ընդհանրապես, եթե շատ ցանկանաս, կարելի է ամեն ինչի հասնել:
-Երջանիկ է նա, ով քչով է բավարարվում, – հայտարարում է մի ուրիշ Հին Ասացվածք:
- Ճիշտ չէ,-միանգամից խառնվում է մի ուրիշ Հին Ասացվածք,-եթե մարդիկ բավարարվեին նրանով ինչ ունեին, նրանք մինչև հիմա կապրեին կապիկների պես ծառերի վրա:
-Նա ով ամեն ինչ անում է ինքնուրույն, աշխատում է երեք հոգու փոխարեն,- լսվում է ևս մեկի ձայնը:
Եվ հենց այդ պահին ինչ-որ մեկը հակաճառում է.
-Ոչ, ով աշխատում է ինքնուրույն, նա աշխատում է միայն մի հոգու փոխարեն: Բայց ուժը միասնության մեջ է:
Հին ասացվածներն մի պահ լռում են, հետո Ամենահին Ասացվածքն շարունակում է խոսակցությունը.
-Ով ուզում է խաղաղություն, նա պատրաստ է պատերազմի:
Այդ ժամանակ երիտասարդ Հին Ասացվածքը տալիս է նրան կատվախոտի կաթիլներ և համբերատար բացատրում, որ նա, ով ուզում է խաղաղություն, պետք է ստեղծի խաղաղություն, այլ ոչ թե պայթուցիկներ:
Եվս մի Հին Ասացվածք հայտարարում է.
-Ամեն մեկն իր տան մեջ ինքն է իր թագավորը:
-Բայց այդ դեպքում- հակաճառում են նրան միանգամից բոլոր Հին Ասացվածքները, - ինչու են բոլորը պարտավոր հարկեր վճարել՝ լույսի, գազի..., այ քեզ թագավոր.
Ինչպես տեսնում եք, Հին Ասացվածքները վիճելով միմյանց հետ, մեկ-մեկ խելացի բաներ էլ են ասում, հատկապես երբ քննադատում են միմյանց: Եվ կարևորը՝ հակաճառել և անմիջապես ասել բոլորովին հակառակը, ինչ ասված էր:
-Ամենաքաղցրը վերջում,- օրինակ ասում է ասացվածքներից մեկը:
Բայց մյուսը միանգամից հակաճառում է.
-Ոչ, ամենադժվարը վերջում:
Եվ ես խղճում եմ նրանց: Նրանք չեն նկատում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքների հետ հեռու չես գնա, որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդ, համարձակ մարդիկ, լավ, հմուտ ձեռքերով և խելացի ու պարզ գլխով: Այնպիսին, ինչպիսին եք դուք:
Մի քաղաքում, որի բարքերի և սովորույթների մասին ես մի այլ անգամ կպատմեմ, կա մի անհեթեթ, ուղղակի հնաոճ մի շենք: Դա Հին Ասացվածքների ապաստան է: Այստեղ հանգստանում են ծերացած Հին Ասացվածքները, որոնք մի ժամանակ եղել էին երիտասարդ և լի էներգիայով ու հիմա քչերին են հետաքրքրում: Ես կարծես թե ասացի ՝ հանգսատնո՞ւմ են: Ոչ, ճիշտ կլինի ասել՝ խոսում են և անվերջ վիճում:
-էշ ծնվել ես, էշ էլ կմահանաս, – օրինակ հայտարարեց մի Հին Ասացվածք:
- Ոչ, – հակաճակում են նրան զրուցակիցները: – Իսկ եթե սովորե՞լ: Ջանասիրաբար և ամբողջ ուժերով և ընդհանրապես, եթե շատ ցանկանաս, կարելի է ամեն ինչի հասնել:
-Երջանիկ է նա, ով քչով է բավարարվում, – հայտարարում է մի ուրիշ Հին Ասացվածք:
- Ճիշտ չէ,-միանգամից խառնվում է մի ուրիշ Հին Ասացվածք,-եթե մարդիկ բավարարվեին նրանով ինչ ունեին, նրանք մինչև հիմա կապրեին կապիկների պես ծառերի վրա:
-Նա ով ամեն ինչ անում է ինքնուրույն, աշխատում է երեք հոգու փոխարեն,- լսվում է ևս մեկի ձայնը:
Եվ հենց այդ պահին ինչ-որ մեկը հակաճառում է.
-Ոչ, ով աշխատում է ինքնուրույն, նա աշխատում է միայն մի հոգու փոխարեն: Բայց ուժը միասնության մեջ է:
Հին ասացվածներն մի պահ լռում են, հետո Ամենահին Ասացվածքն շարունակում է խոսակցությունը.
-Ով ուզում է խաղաղություն, նա պատրաստ է պատերազմի:
Այդ ժամանակ երիտասարդ Հին Ասացվածքը տալիս է նրան կատվախոտի կաթիլներ և համբերատար բացատրում, որ նա, ով ուզում է խաղաղություն, պետք է ստեղծի խաղաղություն, այլ ոչ թե պայթուցիկներ:
Եվս մի Հին Ասացվածք հայտարարում է.
-Ամեն մեկն իր տան մեջ ինքն է իր թագավորը:
-Բայց այդ դեպքում- հակաճառում են նրան միանգամից բոլոր Հին Ասացվածքները, - ինչու են բոլորը պարտավոր հարկեր վճարել՝ լույսի, գազի..., այ քեզ թագավոր.
Ինչպես տեսնում եք, Հին Ասացվածքները վիճելով միմյանց հետ, մեկ-մեկ խելացի բաներ էլ են ասում, հատկապես երբ քննադատում են միմյանց: Եվ կարևորը՝ հակաճառել և անմիջապես ասել բոլորովին հակառակը, ինչ ասված էր:
-Ամենաքաղցրը վերջում,- օրինակ ասում է ասացվածքներից մեկը:
Բայց մյուսը միանգամից հակաճառում է.
-Ոչ, ամենադժվարը վերջում:
Եվ ես խղճում եմ նրանց: Նրանք չեն նկատում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքների հետ հեռու չես գնա, որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդ, համարձակ մարդիկ, լավ, հմուտ ձեռքերով և խելացի ու պարզ գլխով: Այնպիսին, ինչպիսին եք դուք:
Ճառ մարդկային ձեռքերի մասին
Ձեռքերը մարդու համար շատ կարևոր են: Մարդկային ձեռքերով են կառուցվել հազարավոր շենքեր, պատկերասրահնեսր, հիվանդանոցներ: Ձեռքերի շնորհիվ են հայտնի նկարիչները կտավին հանձնել իրենց անգին աշխատանքները: Ձեռքերով են մեր մայրերը գուրգուրել և խնամել մեզ: Հազարավոր այգիներ են մշակվել և բերքով լցվել: Իրենց ձեռքերի և աշխատասիրության շնորհիվ են մեր հայրիկները առավոտից երեկո աշխատում ընտանիքները պահելու համար: Մենք մեր ձեռքերով պետք է շատացնենք մեր այգիները, ծաղկեցնենք մեր շուրջը և մեր ձեռքերով պահպանենք Մաքրությունը: Եվ վերջապես ձեռքերի շնորհիվ են մեր բանաստեղծերը գրել շատ ու շատ պատմություններ, որոնց շնորհիվ մենք դարձել ենք տառաճանաչ և բանիմաց: Ձեռքի մասին կան ասացվածքներ օրինակ՝ ձեռը բերանին հանսել - կարողանալ ապրուստը հոգա: Ձեռի միջից հոտ քաշել - գուշակել և կանխագուշակել: Ձեռք առնել - ծաղրի առարկա դարձնե: Ձեռք բերել - մի բանի տիրանալ, ճարել: Ձեռքը դեմ անել - մուրալ: Ձեռքերը լվանալ - պատասխանատվությունը իր վրայից գցել, մի բանի մասնակցելուց հրաժարվել կամ հույսը կտրել մի բանից: Ձեռքերը կեղտոտել- ստոր գործ կատարել, անարժան մի բանի մասնակցել: Ձեռքերը շփել - շատ ուրախանալ հաջողության պատճառով: Ձեռքերին ազատություն տալ - սանձարձակ դառնալ: Ձեռքը առնել - ստանձնել, վերցնել, բուռը հավաքել: Ձեռքը բաց - առատաձեռն: Ձեռքը բռնել - արգելել որևէ բան անելու: Ձեռքը դողալ - վախենալ: Կան էլի շատ ու շատ դարձվածքներ, բայց ես գրեցի այսքանը:
Մեծահասակները իմ կյանքում
Մեծահասակները իմ կյանքում զբաղեցնում են շատ կարևոր մաս: Ես միշտ հարգում և սիրում եմ իմ կյանքի մեծահասակներին: Իմ կյանքում կան շա՜տ մեծահասակներ: Մայրիկը, հայրիկը, տատիկը պապիկը... բայց իմ կյանքում կան նաև անծանոթ մեծահասակներ: Օրինակ՝ դրսում յուրաքանչյուր անցորդ ինձ համար անծանոթ մեծահասակ Է: Իսկ իմ ծանոթ մեծահասակները են իմ մայրիկը, իմ հայրիկը, իմ տատիկը, իմ պապիկը, մի խոսքով իմ ընտանիքի մեծերը ու նաև իմ բարեկամ մեծահասակները, նաև իմ ուսուցիչները: Ես բոլորին հարգում եմ, եթե նույնիսկ նրանք ինձ անծանոթ են: Ես կարծում եմ, որ մենք պետք է լսենք մեծերին և կատարենք նրանց ասածները, որովհետև մեծերը միշտ տալիս են լավ խորհուրդներ: Նրանք միշտ օգնում են մեզ, և մենք պետք է օգնենք նրանց: Սիրեք և հարգեք մեծահասակներին:
Իմ մոլորակը
Ես կարծում եմ, որ ամեն մի մարդ ունիիր մոլորակը: Ես նույնպես ունեմ իմ մոլորակը: Իմ մոլորակի անունը <<Կյանք>>է: Իմ մոլորակի մեջ գոյություն ունի դպրոց, ընկերներ և ամենակարևորը սիրող ընտանիք: Իմ մոլորակում ես կարող եմ ինձ ազատ զգալ և ոչոքից թույլատվություն չհարցնել ինչ-որ մի բան անելու համար: Իմ մոլորակը Երկիր մոլոորակից տարբերվում է նրանով, որ այստեղ բանտ գոյություն չունի, որովհետև այստեղ ապրում են միայն լավ մարդիկ: Իմ մոլորակում չարություն գոյություն չունի, իսկ եթե նույնիսկ իմ մոլորակում ապրող մարդը չարություն անի, իմ մոլորակը նրան դուրս կհանի:Իմ մոլորակում կան հիասքանչ ծառեր, ծաղիկներ,բնություն: Այստեղ կան անտառներ և այնտեղ ապրում են բոլոր կենդանիները, բայ առանց իրար ուտելու: Իմ մոլորակի մարդիկ շատ բարի, բարեսիրտ, ընկերասեր մարդիկ են: Իմ մոլորակում օրը շատ երկար է տևում, բայց երեկոն ավելի երկար է քան գիշերը: Իմ մոլորակում կան միայն ամառը և ձմեռը: Իմ մոլորակը հրաշքների աշխարհ է, այստեղ իրականանում են քո բոլոր-բոլոր երազանքները: Ով որ բարի, բարեսիրտ, հոգատար, ընկերասել ևլավ մարդ է թող գա ինձ հյուր: Սպասում եմ:
Տնային աշխատանք
22.11.2012թ.
Առաջ.2
Ուրիշի համար ապրողն է ապրում:
Առաջ.3
Եթե դու քո օրերը ապրես ուրիշներին օգնելով, միայն այդ օրերը օրերը կլինեն քո ապրած օրերը:
Առաջ.4
Այո ես համաձայն եմ , որովհետև ուրիշի համար ապրողն է ապրում:
Առաջ.5
Այո, ինձ համոզում է զրույցի ավարտը , որովհետև եթե դու օգնում ես մարդկանց, ապրում ես նրանց համար, դրանք են քո ապրած օրերը, իսկ եթե դու ապրել ես քեզ համար ուրեմն դուչես ապրել և ոչ մի օր:
Առաջ.6
Անունները բացակայում են նրա համար, որովհետև անունները այդքան էլ կարևոր չէին և ոչ մի բան չէին փոխելու:
Առաջ.7
<<Ապրած օրերը>>
Առաջ.76
1)Փոշին ընկավ աչքս:
2)Ինձ աչքի եկավ մի մարդ:
1)Ընկերուհուս ձեռքը քաշեցի ես:
2)Նա ձեռք քաշեց իր աշխատանքից:
1)Իմ գլխացավից ես գլուխս պահեցի:
2)Դավիթը այսօր գլուխ պահեց:
1)Ես կանգնած էի մի ոտքի վրա:
2)Ես ոտքի վրա արեցի իմ դասերը:
1)Մենք պարանի ծայրը ծայրին հասցրեցինք:
2)Նրանք հազիվ ծայրը ծայրին են հասցնում:
1)Մինջև մեր արձակուրդը օրերը հաշված են:
2)Այդ ավազակների օրերը հաշված են:
22.11.2012թ.
Առաջ.2
Ուրիշի համար ապրողն է ապրում:
Առաջ.3
Եթե դու քո օրերը ապրես ուրիշներին օգնելով, միայն այդ օրերը օրերը կլինեն քո ապրած օրերը:
Առաջ.4
Այո ես համաձայն եմ , որովհետև ուրիշի համար ապրողն է ապրում:
Առաջ.5
Այո, ինձ համոզում է զրույցի ավարտը , որովհետև եթե դու օգնում ես մարդկանց, ապրում ես նրանց համար, դրանք են քո ապրած օրերը, իսկ եթե դու ապրել ես քեզ համար ուրեմն դուչես ապրել և ոչ մի օր:
Առաջ.6
Անունները բացակայում են նրա համար, որովհետև անունները այդքան էլ կարևոր չէին և ոչ մի բան չէին փոխելու:
Առաջ.7
<<Ապրած օրերը>>
Առաջ.76
1)Փոշին ընկավ աչքս:
2)Ինձ աչքի եկավ մի մարդ:
1)Ընկերուհուս ձեռքը քաշեցի ես:
2)Նա ձեռք քաշեց իր աշխատանքից:
1)Իմ գլխացավից ես գլուխս պահեցի:
2)Դավիթը այսօր գլուխ պահեց:
1)Ես կանգնած էի մի ոտքի վրա:
2)Ես ոտքի վրա արեցի իմ դասերը:
1)Մենք պարանի ծայրը ծայրին հասցրեցինք:
2)Նրանք հազիվ ծայրը ծայրին են հասցնում:
1)Մինջև մեր արձակուրդը օրերը հաշված են:
2)Այդ ավազակների օրերը հաշված են:
Комментариев нет:
Отправить комментарий