Հին Հռոմ
Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:
Հին Հռոմ, Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումը ստացել էՀռոմ քաղաքից, իսկ քաղաքը իր հերթին անունը ստացել էՀռոմուլոսից, որը իր եղբայր Հռեմոսի հետ հիմնադրել է Հռոմը։
Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էտրուսկների մշակույթները։ Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակիցՇոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ ևՀայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտք։ Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի՝
Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էտրուսկների մշակույթները։ Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակիցՇոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ ևՀայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտք։ Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի՝
- Թագավորական շրջան (մ.թ.ա. 754/753 - մ.թ.ա. 510/509)
- Հանրապետական շրջան (մ.թ.ա. 510/509 - մ.թ.ա. 30 կամ27)
- Կայսերական շրջան (մ.թ.ա. 30 կամ 27- 395)
Թագավորության ժամանակաշրջանում ձևավորվել են հռոմեական ժողովուրդը, հռոմեական. պետական կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը։
Հանրապետության ժամանակաշրջանում Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժողովրդական ժողովը և Ծերակույտը։ Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները,Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։ Դասակարգերի և հասարակական տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքացիական պատերազմները քայքայել են հանրապետական կարգը։ Մ.թ.ա. 30-ինՕգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմեական պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն։
Կայսերական ժամանակաշրջանում Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։ 395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության, իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը։ Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն։Միհրդատյան պատերազմների ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսըներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։ Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդ Դեիոտարոսին, Կոմմագենեն՝ Անտիոքոս Սելևկյանին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին։ Այնուհետև հռոմեական գործիչները ձգտել են Հայաստանն ու նրա զին. ուժերն օգտագործել Պարթևաստանի դեմ պայքարում, սակայնԱրտավազդ Բ արքան կարողացել է պահպանել Մեծ Հայքի ինքնուրույնությունը։
Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա. 34-ին ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել։ Հռոմ. առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել դրածո թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին , մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ։ Կայսր Ադրիանոսը, սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ , հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։Պարսկաստանում Սասանյանների արքայատան հաստատումից հետո, երբ սրվել են հայ-պարսկ. հարաբերությունները, Մեծ Հայքը գերազանցապես դաշնակցել է Հ-ին։ Կայսր Հովիանոսը , դավաճանելով հռոմա-հայկ. դաշնակցությանը, պարսիկներին է զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ Հայքի Աղձնիք, Մոկք,Կորդուք նահանգները ևն տարածքներ ։ Հռոմա-պարսկական հակամարտությունները, ի վերջո, լուծվել են Մեծ Հայքը բաժանելու միջոցով։ Հռոմեական մշակույթը, որն իր մեջ ներառել է նաև հունականի և հելլենիստականի տարրերը, մեծ ազդեցություն է թողել եվրոպ. մշակույթի վրա։ Մ.թ.ա. II դ. սկզբից մինչև մ.թ. 395-ը Հ-ի և Հայաստանի միջև զարգացել են նաև առևտրական, մշակութային կապեր, տեղի է ունեցել ռազմական արվեստների փոխազդեցություն։
Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:
Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:
Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:
Комментариев нет:
Отправить комментарий