понедельник, 7 апреля 2014 г.

Իմ հորինած պատմությունը

Քաղաքականությունից հեռու, մի փոքրիկ գյուղ կար: Այնտեղ ապրում էր մի մինուճար պապիկ: Ոչ կին ուներ, ոչ երեխա, ոչ հարուստ էր, ոչ աղքատ: Ապրում էր մի փոքր տնակում: Նրա կյանքը շատ անհետաքրքիր էր անցնում: Բայց մի օր նրանց գյուղ եկավ մի ձեռնածու: 

Նա եկել էր մի շատ տարորինակ մեքենայով: Կարծես դա մի սափոր լիներ: Ակերը չգիտես ինչու մացառուտ էին: Նա դուրս եկավ մեքենայից, վերցրեց իր իրերը և մի աճպարարություն սկսեց ցույց տալ, վերցրեց սովորական քարը, փակեց երկու ձեռքերով, սեղմեց և բացեց: Գուշակեք թե ի՞նչ էր նրա ձեռքերում: Մանր-մանր զումրուխտներ: Բոլորը շատ զարմացած էին և շատ ուրախացած: Երկրորդը ցույց տվեց, վերցրեց մի նապաստակի, դրեց գլխարկի մեջ, երկու անգամ ուժեղ թափ տվեց և գլխարկի մեջից հանեց մի խորոված, համադամ նապաստակ: Գլխարկը դրեց գետնին և սպասում էր փողի: Բոլորը շատ հրճվանքով գցում էին իրենց փողերը ձեռնածույի գլխարկի մեջ:  Բոլորը բացի այդ մինուճար պապիկից ծիծաղում էին և փող գցում: Ձեռնածուն պապիկին ինչ-որ մեկին հիշեցնում էր: Նա մտածեց.

    -Սա այն տղան չէ՞, ում որ տեսա քաղաքի հրապարակում 2 տարի առաջ, որ շատ հայտնի անդրիի վրա նկարում էր:
      Մի քիչ էլ նայեց տղայի վրա հետո միանգամից մի շատ թարս հայացքով նայեց պտտվեց և գնաց: Պապիկը արդեն մտնում էր տուն, երբ տղան գոռաց.
   -Պապի՝կ, ինչո՞ւ քեզ դուր չեկավ իմ աճպարարությունները, ուզում ես մեկը ցույց տամ ալմաստիներով,- ասաց նա և վազեց պապիկի մոտ, նրա ոտքը դիպչեց մի մացառուտի և նա բերանքսիվայր ընկավ ցեխերի մեջ:
      Բոլորը ծիծաղում էին նրա վրա, պապիկնել շատ փափագ ուներ ծիծաղելու բայց նա միայն ասաց.
-  - Ըհհըըը, ըհհըը,- և գնաց:
      Տղան մնաց այդ գիշեր գյուղում: Հաջորդ օրը, նորից աճպարարություններ սկսեց ցույց, բոլորը հավանում էին բացի պապիկից: Այդպես շարունակվեց ամիսներ, էլի 2 ամիս, ևս մի քանի ամիս և ահա արդեն անցավ մի տարի այնքանից, երբ տղան եկավ գյուղ: Տղան շատ էր չարչարվում, բայց իզուր, պապիկը չեր ներում նրան իր արարքի համար: Անցավ 3 ամիս և այդ պապիկը մահացավ: Պարզվեց, որ այդ անդրին, նրա հոր անդրին էր, այդ պատճառով էլ պապիկը, տղայի վրա այդքան ջղայնացած էր:

Комментариев нет:

Отправить комментарий