Ապրիլի 14-ին մենք գնացինք Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգին: Նրանք երգեցին Կոմիտասի երգերից, իսկ դրանից հետո մի կատակ- երգ, որի վերջում երգչախմբից մեկը գառնուկի ձայն հանեց: Բոլորը շատ ուրախացան և ծիծաղեցին: Նրանք այնքան լավ էին երգում, որ բոլորն անդադար ծափահարում էին: Երգչախմբի անդամների երեսներին փայլում էր նրանց ժպիտը: Ես հիացած էի այդ երաժշտությամբ: Այդ հիանալի երգով: Ինչ լավ է, որ Հայաստանը ունի այսպիսի տաղանդավոր երգչախումբ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը երգչախմբի բոլոր անդամներին և իհարկե ղեկավարին նվիրեց նվերներ: Հիանալի համերգ էր:
Ես երբեք չեմ լսում նրանց, ովքեր քննադատում են իմ միջտիեզերքային ճանապարհորդությունները, իմ կարուսելները և իմ գորիլաներին: Երբ դա լինում է, Ես փաթեթավորում եմ դինոզավրերին և դուրս եմ գալիս սենյակից: [Ռ. Բրեդբերի]
среда, 17 апреля 2013 г.
вторник, 26 марта 2013 г.
Խոհանոցի հաշվետվություն
Ես հաճախում էի խոհանոցային դասերին: Այնտեղ մեր ուսուցչուհին էր ընկեր Գայանեն: Նա մեզ սովորեցրեց պատրաստել ուտեստներ: Մենք սկզբում պատրաստեցինք տարեգաթա, բայց երկու հատ: Մեկը մեզ համար, մյուսը ուսուցիչների համար: Մեր տարեգաթայում կոպեկը ընկավ մեր դասընկերուհու մոտ, իսկ ուսուցիչների մոտ ընկավ ընկեր Լուսինեին: Մենք պատրաստեցինք նաև աղցան և բալ: Բալը այդպես կոչվող մի քաղցրավենիք է, որը պատրաստվում է կիտրոնի հյութից, բազուկից, աղացած վաֆլիից և շաքարավազից: Շա՜տ համեղ է: Ես սովորեցի, թե ինչպես կարելի է գեղեցիկ անձեռոցիկները դասավորել: Մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է գեղեցիկ դասավորել մրգերը: Ինձ շատ հետաքրքիր էր խոհանոցային դասերին:
Подписаться на:
Сообщения (Atom)