Ես երբեք չեմ լսում նրանց, ովքեր քննադատում են իմ միջտիեզերքային ճանապարհորդությունները, իմ կարուսելները և իմ գորիլաներին: Երբ դա լինում է, Ես փաթեթավորում եմ դինոզավրերին և դուրս եմ գալիս սենյակից: [Ռ. Բրեդբերի]
понедельник, 7 апреля 2014 г.
вторник, 1 апреля 2014 г.
суббота, 22 февраля 2014 г.
среда, 15 января 2014 г.
суббота, 7 декабря 2013 г.
Առաջին ձյունը
Այսօր դեկտեմբերի յոթն է և այսօր եկավ առաջին ձյունը: Առավոտյան ժամը 10 : 40 ես արթնացա և իմ եղբայրը ինձ ասաց.
- Էլեն, տես ձյուն ա գալիս:
Ես նրան չհավատացի, բայց նա իմ ձեռքից քաշեց և տարավ պատուհանի մոտ, ես տեսա, որ երկնքից սպիտակ փաթիլներ են են թափում: Ես արագ վազեցի և զարթնացրի իմ քույրիկին և տարա պատուհանի մոտ, նա էլ իմ նման ուրախացավ: Սակայն հիմա ձյուն չի գալիս և այն ձյունը, որ եկել էր չէր էլ մնացել, որովհետև հալել էր: Ես ավելի ուրախ կլինեի, եթե ավելի շատ ձյուն գար և չհալեր: Երբ ձյուն էր գալիս ես այնքան ուրախացա, որ եկա նստեցի համակարգչի դիմաց և սկսեցի կիսվել իմ զգացողությունների հետ բլոգիս: Հիմա ես գրում եմ այս նյութը, կարծում եմ, որ բոլորն էլ շա՜տ են ձյուն սիրում:

воскресенье, 1 декабря 2013 г.
Ուռաաաա, ձմեռ )))
Ահա դու եկար կրկին իմ սիրելի ձմեռ, արդեն տասերորդ անգամ: Շատ եմ սիրում և քեզ, և ձյունը, և ամեն ինչ, ինչը կատարվում է ձմռանը: Երբ դուրսը ամբողջովին սպիտակ է կարծես թե լինես մի ճերմակ թագավորությունում: Շատ հաճելի է առավոտյան մառախուղը, երբ դուրս ես գալիս և ոչ մի բան չես տեսնում միայն սպիտակություն, ճերմակություն: Ձմեռը իմ կյանքում մի մեծ հետք է թողնում: Ձմռանը սիրում եմ նստել պատշգամբում, ծածկված տաք վերմակով և խմել տաք-տաք թեյը կամ կակաոն: Բոլորին թվում է, թե ձմռանը վատ է, որովհետև շատ ես հագնվում, դուրսը թաց է, ցուրտ է, իսկ ինձ համար դա ձյուն է. տաքություն է: Ձմեռը իմ համար կարծես երկրորդ կյանքս լինի: Շատ եմ սիրում քեզ, ձմեռ: )))
среда, 17 апреля 2013 г.
Համերգին
Ապրիլի 14-ին մենք գնացինք Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգին: Նրանք երգեցին Կոմիտասի երգերից, իսկ դրանից հետո մի կատակ- երգ, որի վերջում երգչախմբից մեկը գառնուկի ձայն հանեց: Բոլորը շատ ուրախացան և ծիծաղեցին: Նրանք այնքան լավ էին երգում, որ բոլորն անդադար ծափահարում էին: Երգչախմբի անդամների երեսներին փայլում էր նրանց ժպիտը: Ես հիացած էի այդ երաժշտությամբ: Այդ հիանալի երգով: Ինչ լավ է, որ Հայաստանը ունի այսպիսի տաղանդավոր երգչախումբ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը երգչախմբի բոլոր անդամներին և իհարկե ղեկավարին նվիրեց նվերներ: Հիանալի համերգ էր:
Подписаться на:
Сообщения (Atom)