понедельник, 19 мая 2014 г.

Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը

Ես կպատմեմ մի պատմություն, որը միշտ ինձ հետ պատահում է : Իմ ամենամտերիմ ընկերուհին Գոհարիկն է: Մենք տարբեր ոճի երգեր ենք լսում. նա ռեպ է լսում, ես` ռոք: Երբ նա վատ բաներ է խոսում ռոքի մասին, ես նրանից նեղանում եմ: Նա ինձ հետ խոսում է, բայց ես նրան արհամարում եմ և գնում: Բայց ուղիղ երկու րոպե հետո մենք ամբողջ դպրոցով իրար հետ ծիծաղում ենք: Մենք չենք կարողանում իրարից երկար նեղացած մնալ: Այդ պատճառով էլ մենք չենք թողնում, որ փոքրիկ վիճաբանությունները փչացնեն ամուր ընկերությունը: Մի անգամ 5-րդ դասարանում մեր ընկերուհիները` Նարեն ու Մարիամը ,վիճեցին իրար հետ միայն նրա համար, որ երկուսն էլ ուզում էին խաղի մեջ միևնույն աղջիկը լինել և այդ հիմարության պատճառով նրանք իրար հետ 3 օր չէին խոսում:

Комментариев нет:

Отправить комментарий